ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ընկել է բարձրագույն ուսման նկատմամբ հետաքրքությունը

Ընկել է բարձրագույն ուսման նկատմամբ հետաքրքությունը
26.07.2024 | 17:34

PR-շիկ, ծրագրավորողի տեղերը բուհերում համալրված են, իսկ ամենապահանջված մասնագիտությունների համար բուհերում չկան դիմորդներ։

Առաջատար և ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների համար (հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, մանկավարժության ոլորտում)՝ 0 դիմորդ։

Եվ հակառակը մեծ պահանջարկ է զգացվում վարժարանների, այսինքն միջին մասնագիտական կրթական օջախների նկատմամբ։

Բուհական և միջին մասնագիտական կրթության վերաբերյալ խոսել ենք ոլորտի պատասխանատուների հետ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 12165

Մեկնաբանություններ